CNC Վալ (Ձող) և Կալիբրացիա

20000 դր

CNC վալը, որը նաև կոչվում է գծային ուղեցույցի ձող կամ լիսսաձող, հանդիսանում է CNC (Computer Numerical Control) հաստոցների և ավտոմատացված մեխանիկական համակարգերի կարևոր բաղադրիչ։ Այն ապահովում է շարժական մասերի ուղիղ, կայուն և սահուն շարժում առանց ոլորման կամ ճկման։

Share this items :
Նկարագրություն

CNC (Computer Numerical Control) վալը կարևորագույն բաղադրիչ է համարվում CNC հաստոցների և ավտոմատացված մեխանիկական համակարգերում։ Այն ապահովում է շարժական մասերի ուղիղ, կայուն և սահուն շարժում առանց ոլորման կամ ճկման։

 CNC վալը օգտագործվում է

 • CNC հաստոցներում

 • 3D տպիչներում

 • Ռոբոտացված համակարգերում

 • Լազերային կտրող և փորագրող սարքերում

 • Արդյունաբերական ավտոմատացման սարքերում

 

CNC վալի կալիբրացիան գծային ձողի ճշգրտման կամ վերահաստատման գործընթացն է, որի նպատակն է ապահովել մեխանիկական համակարգի առավելագույն ճշգրտություն և հուսալիություն։

 Այն անհրաժեշտ է օգտագործել

 • Վալի տեղադրման կամ փոխարինման ժամանակ

 • Հաստոցում շեղումներ նկատելիս

 • Շարժման անսահմար ընթացքի դեպքում

 • Երկար օգտագործումից հետո՝ մաշվածության հետևանքով

 

CNC վալի կալիբրացիան ներառում  է

 • Վալի ուղղության ստուգում (վիզուալ և չափիչ գործիքներով)

 • Հենակների համաչափ տեղադրում

 • Ճնշման և սեղման ճշգրտում

 • Լիսսամակերևույթի մաքրում ու քսուքավորում (եթե անհրաժեշտ է)

 • Փորձնական շարժման թեստավորում CNC համակարգի միջոցով

  • Որակյալ կալիբրացիան թույլ է տալիս ապահովել հաստոցի երկարաժամկետ, անխափան և բարձր ճշգրտությամբ աշխատանք։

 • Խորհուրդ է տրվում իրականացնել մասնագետի կողմից կամ համապատասխան չափիչ սարքավորումներով։

 

Ապրանքատեսականին ձեռք բերելու համար այցելե՛ք «ՎԻԵՄ ԳՐՈՒՊ» ընկերության խանութ-սրահներ, որտեղ մեր բարեհամբույր աշխատակիցները Ձեզ կսպասարկեն սիրով և օգտակարությամբ։ 

📍 Արշակունյաց 210/1

📞 +374 99 687888

Search