CNC Վալ (Ձող) և Կալիբրացիա
20000 դր
CNC վալը, որը նաև կոչվում է գծային ուղեցույցի ձող կամ լիսսաձող, հանդիսանում է CNC (Computer Numerical Control) հաստոցների և ավտոմատացված մեխանիկական համակարգերի կարևոր բաղադրիչ։ Այն ապահովում է շարժական մասերի ուղիղ, կայուն և սահուն շարժում առանց ոլորման կամ ճկման։
Նկարագրություն
CNC (Computer Numerical Control) վալը կարևորագույն բաղադրիչ է համարվում CNC հաստոցների և ավտոմատացված մեխանիկական համակարգերում։ Այն ապահովում է շարժական մասերի ուղիղ, կայուն և սահուն շարժում առանց ոլորման կամ ճկման։
CNC վալը օգտագործվում է
• CNC հաստոցներում
• 3D տպիչներում
• Ռոբոտացված համակարգերում
• Լազերային կտրող և փորագրող սարքերում
• Արդյունաբերական ավտոմատացման սարքերում
CNC վալի կալիբրացիան գծային ձողի ճշգրտման կամ վերահաստատման գործընթացն է, որի նպատակն է ապահովել մեխանիկական համակարգի առավելագույն ճշգրտություն և հուսալիություն։
Այն անհրաժեշտ է օգտագործել
• Վալի տեղադրման կամ փոխարինման ժամանակ
• Հաստոցում շեղումներ նկատելիս
• Շարժման անսահմար ընթացքի դեպքում
• Երկար օգտագործումից հետո՝ մաշվածության հետևանքով
CNC վալի կալիբրացիան ներառում է
• Վալի ուղղության ստուգում (վիզուալ և չափիչ գործիքներով)
• Հենակների համաչափ տեղադրում
• Ճնշման և սեղման ճշգրտում
• Լիսսամակերևույթի մաքրում ու քսուքավորում (եթե անհրաժեշտ է)
• Փորձնական շարժման թեստավորում CNC համակարգի միջոցով
• Որակյալ կալիբրացիան թույլ է տալիս ապահովել հաստոցի երկարաժամկետ, անխափան և բարձր ճշգրտությամբ աշխատանք։
• Խորհուրդ է տրվում իրականացնել մասնագետի կողմից կամ համապատասխան չափիչ սարքավորումներով։
Ապրանքատեսականին ձեռք բերելու համար այցելե՛ք «ՎԻԵՄ ԳՐՈՒՊ» ընկերության խանութ-սրահներ, որտեղ մեր բարեհամբույր աշխատակիցները Ձեզ կսպասարկեն սիրով և օգտակարությամբ։
📍 Արշակունյաց 210/1
📞 +374 99 687888