«VIEM GROUP» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Տարիների ընթացքում ընդլայնելով տեսականին այսօր ընկերությունը Հայաստանում համագործակցում է մոտ 162 արտադրական գործարանի հետ։
Մեր խանութ-սրահներից կարող եք ձեռք բերել արտադրական, մեխանիկական հաստոցների պահեստամասեր ՝ առանցքակալներ, շարժափոկեր, խծուծներ, գործիքներ, ինչպես նաև հանքարդյունաբերական պահեստամասերի լայն տեսականի։
Առկա է 1800 անուն առանցքակալների՝ «SKF», «NSK», «Koyo», «Nachi» «KBC» «NTN» «URB» «SNR» Ճապոնական և ֆրանսիական ընկերությունների օրիգինալ ապրանքանիշեր։ Ինչպես նաև հանքարդյունաբերական հոսքագծերի գոտիներ և գլանակներ։
Խանութ-սրահներում կա մոտ 20․000 անուն ապրանք, այդ թվում․
- 1800 անուն առանցքակալների տեսականի
- 800 անուն փոկերի տեսականի
- 3600 անուն խծուծների տեսականի
- 4800 անուն արտադրական հաստոցների տեսականի
- 1800 անուն գործիքների տեսականի
Ապրանքները Հայաստան են ներմուծվում ՌԴ-ից, Ճապոնիայից, Չինաստանից և Միացյալ Արաբական Էմիրություններից՝ Դուբայից։
Ներկայացված ապրանքների տեսականին կարող եք գտնել ընկերության խանութ-սրահներում՝ Արշակունյաց 210/1 հասցեում գործող «Եռանկյունի շուկա»-ի 3-րդ, 5-րդ, 403 և 436 տաղավարներում։
Մեր խանութ-սրահներ կարող եք այցելել շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 8։30-ից մինչև 18։30-ը։